Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը

Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների 
հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի առիթով անցկացվել են միջոցառումներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

«Այսօր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի պատերազմում հաղթանակ տանելու գործում, մեր ժողովուրդն այս պայքարում ցույց է տվել ֆաշիզմի դեմ անհանդուրժողական լինելը, անկախ ապրելու կամքն ու ցանկությունը։ Մենք պարտավոր ենք հիշել նահատակներին, նրանց կատարած սխրանքը երբեք չմոռանալ, հարգել ու խնկարկել նրանց հիշատակը և ամեն ինչ անել ավելի հզոր երկիր ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը։

Արմենուհի Մխոյան  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am