Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր. Ավինյան

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր 
հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև հազարավոր հայերի անմնացորդ նվիրումի շնորհիվ էր:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակի օրվա առթիվ հղած իր ուղերձում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:  

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»,–նշել է Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am