Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն. Բաբկեն Թունյան

Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի 
արդյունքներից դժգոհ չեն. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ Տավուշի մարզի Կիրանց և Ոսկեպար բնակավայրերի բնակիչները Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում ընթացող սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից դժգոհ չեն:  

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Բաբկեն Թունյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Թունյանն ասաց. «Այսօր հավաք է հրավիրված, ավելի պարզ կլինի՝ եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»:

Անդրադառնալով շարժման կողմից սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին՝  պատգամավորն ասաց, որ դրա համար կան համապատասխան կառույցներ, այդ ուղղությամբ որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ նախ դրա իրավասությունը, երկրորդ՝ բավարար տեղեկատվություն տեղի ունեցող իրավիճակի, սահմանափակումների և հնարավորությունների մասին:

«Կարող են իրենց տեսակետն արտահայտել: Բայց արտաքին քաղաքականությունը որոշվում է դիվանագիտական և մնացած կառույցների կողմից, որոնք այդ ինֆորմացիային տիրապետում են: Շարժումը սկսվեց Կիրանցից: Հիմնական խնդիրը կապված էր Կիրանցին և Ոսկեպարին հարող տարածքների հետ: Այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այս պահին դժգոհ չեն, ավելին՝ ասում են, որ այս պահին իրենց ակնկալիքներից ավելին են ստացել իրականում: Մենք հիմա հիշո՞ւմ ենք, թե ինչից է սկսվել այդ պայքարը և որքանո՞վ է շարժման ի սկզբանե հայտարարված նպատակը դեռևս արդիական»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ սահմանազատման գործընթացն արվում է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար: Ըստ նրա՝ եթե մարդիկ այդ տարբերակներին դեմ են, պետք է այլընտրանքային հստակ տարբերակներ առաջարկեն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am