Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պուտինը Հաղթանակի շքերթի առիթով Կարմիր հրարապարակ է ժամանել արտասահմանցի գործընկերների հետ

Պուտինը Հաղթանակի շքերթի առիթով Կարմիր հրարապարակ է ժամանել 
արտասահմանցի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի Հանրապետության ղեկավարների հետ միասին ժամանել է Կարմիր հրապարակ՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Մինչ շքերթի մեկնարկը Պուտինը  զրուցել է վետերանների հետ։

Շքերթից հետո Ռուսաստանի նախագահն ու հրավիրված հյուրերը կմասնակցեն Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը։

Այնուհետեւ Կրեմլում ՌԴ նախագահի անունից ընդունելություն կկազմակերպվի շքերթին ներկա պատվիրակությունների ղեկավարների համար։

Կեսօրից հետո նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կունենա Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդների հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում շնորհավորել է ռուսներին Հաղթանակի օրվա առթիվ:

«Մեր հայրերը, պապերն ու նախապապերը պաշտպանել են իրենց հայրենի հողը և ջախջախել նացիզմը»,-նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am