Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում

Երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ 
համերգներով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստաբան, երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների գաղտնիքները բացահայտելու ունակությամբ: Արվեստագետն իր գաղափարներն է փոխանցում միլիոնավոր մարդկանց, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, ունկնդրում են նրա հեռուստատեսային և ռադիոհաղորդումները, կարդում նրա գրքերը: Արևմուտքում Միխայիլ Կազինիկին անվանում են «Մշակույթի առաքյալ»։

Նա համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձրև» և այլ ռադիոկայանների հաղորդավար է։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ողջ աշխարհով։ Նրա ստեղծագործության հիմնական խնդիրն է՝ արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների և ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական կարողությունները, որոնք ծնել են Բախին և Շեքսպիրին, Մոցարտին և մեզանից յուրաքանչյուրին: «Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին». սա մաեստրոյի գլխավոր  կարգախոսն  է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am