Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց- թանգարանի տնօրենը

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց-
թանգարանի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի բարեկամներ. սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը»,-գրել է նա՝ խոստանալով մոտ օրերս խոսել իր պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների և խնդիրների մասին։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am