Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է տելեգրամյան կեղծ ալիքով իրեն վերագրվող հայտարարությունները

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է տելեգրամյան կեղծ ալիքով իրեն 
վերագրվող հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի անունից «Տելեգրամ»֊ի կեղծ ալիք է բացվել, որով տարածվում են կեղծ նյութեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»֊ի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին՝ մտացածին լուրեր տարածելով կեղծ էջերից։ 

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ։ Ավելին, արտացոլված նյութերը հեռու են իրականությունից, եւ ինչ-որ մեկի «վառ» երեւակայության արդյունքն են։ 

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, խնդրում եմ իրականության հետ աղերս չունեցող  տեղեկությունները հրապարակելուց առաջ նկատի ունենալ՝ որպես խոսնակ իմ գրառումները բացառապես այս սոցիալական հարթակում են»,-գրել է նա։

438159527_1036881388437070_6381603766107559415_n.jpg (62 KB)

438145066_1036881401770402_141206323471945705_n.jpg (81 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am