Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով

XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 
աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլորակի առաջատար կլիմայագետների գնահատմամբ՝ մինչև այս հարյուրամյակի վերջը Երկրագնդին օդի ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով՝ առաջացնելով աղետալի հետևանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Բրիտանական պարբերականը նշում է, որ փորձագետների շուրջ 80 տոկոսի գնահատմամբ՝ ջերմաստիճանը կաճի առնվազն 2.5 աստիճանով ըստ Ցելսիուսի: Հարցվածների մոտ 50 տոկոսն ենթադրում է, որ ջերմաստիճանը կբարձրանա առնվազն 3 աստիճանով: Միայն 6 տոկոսն է գտնում, որ տաքացումը չի գերազանցի միջազգային մակարդակով սահմանված 1.5 աստիճանի շեմը:

Գիտնականները հուսահատված են այն մտքից, որ չնայած հասունացող կլիմայական աղետի մասին հուշող գիտական ​​ապացույցներին՝ երկրների իշխանություններն այն կանխելու որևէ գործողություն չեն ձեռնարկում:

The Guardian-ի տվյալներով՝ վերջին չորս տարիներին աշխարհում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է է 1.2 աստիճանով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականը դարձել է դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին՝ 2016 թվականից հետո։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիներից առնվազն մեկը ռեկորդային շոգ է լինելու, իսկ օդի միջին ջերմաստիճանը բարձրանալու է 1.5 աստիճանով։

Փարիզի՝ 2015 թվականի համաձայնագրով նախատեսվում է մինչև 2050 թվականը Երկրագնդում օդի ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակել 1.5 աստիճանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am