Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի 
նախազգուշացումներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը վստահություն է հայտնել, որ Իրանի հետ «Խաղաղություն» գազատարի կառուցումն ավարտին կհասցվի՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հավանություն չի տալիս Պակիստան-Իրան գազամուղի նախագծի իրականացմանը, և նախազգուշացրել է պատժամիջոցների վտանգի մասին Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում։

«Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով և գործենք դրանց համապատասխան՝ անկախ նրանից, թե ինչ են ասում ԱՄՆ-ն կամ այլ երկրներ։ Դա մեզ չի կարող թելադրվել, և մենք ոչ ոքի թույլ չենք տա վետո կիրառել։ Պակիստանն ինքնիշխան պետություն է, մենք հարգում ենք մյուս երկրների ինքնիշխանությունը և ակնկալում ենք, որ մյուսներն էլ հարգեն Պակիստանի ինքնիշխանությունը», - ասել է Դարը Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսում։

Պակիստանի արտգործնախարարը հավելել է, որ բարձր է գնահատում ապրիլին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Իսլամաբադ կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում քննարկվել է «Խաղաղություն» գազատարի կառուցման ավարտի հարցը՝ չնայած աշխարհաքաղաքական խնդիրներին և ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին։

Ըստ Իրանի հետ համաձայնության՝ Պակիստանը պարտավորվել էր գազամուղի իր հատվածը կառուցել մինչև 2015 թվականի հունվարը, բայց դրա կառուցումն այդպես էլ չի ավարտվել Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից գազատարի կառուցման ավարտի մերժման պատճառով: Ապրիլի սկզբին Պակիստանը ձեռնամուխ է եղել գազատարի իր հատվածի կառուցմանը Բելուջիստանի նահանգի Գվադար քաղաքից մինչև Իրանի սահման՝ խուսափելու միջազգային արբիտրաժային դատարանի 18 միլիարդ դոլարի տուգանքից` այդ մայր գազատարի կառուցման և շահագործման ձգձգումների պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am