Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներ է ուղարկել ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Շնորհավորանքում Պուտինը վստահություն է հայտնել, որ եղբայրական բարեկամության կապերը հուսալի հիմք կմնան հարաբերությունների զարգացման համար։ Բացի այդ, ՌԴ ղեկավարն ամենաանկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ նրանց մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն, ոգու կայտառություն և երկարակեցություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am